Մոլորակներ

Մոլորակ` երկնային մարմին է, որը պտտվում է ուղեծրով աստղի կամ նրա մնացորդների շուրջ, բավարար զանգվածով, որպեսզի դառնա շրջանաձև սեփական ձգողականության ազդեցության տակ, բայց ոչ բավարար, որպեսզի սկսվի ջերմամիջուկային ռեակցիա, և որը կարողացել է մաքրել իր շրջակայքը պլանետեզեմալներից։

Մոլորակի չափեր ունեցող մարմիններ
Վերևում։ Ուրան և Նեպտուն; ներքևում։ Երկիրսպիտակ թզուկ Սիրիուս ԲՎեներա:

Մոլորակները կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ մեծ, ցածր խտություն ունեցող գազային հսկաներ և ավելի փոքր Երկրային խմբի մոլորակներ, որոնք ունեն պինդ մակերևույթ։ Համաձայն Միջազգային աստղագիտական միության սահմանմանը՝ Արեգակնային համակարգում կա 8 մոլորակ։ Նրանք են՝ (Արեգակից ունեցած հեռավորության) - չորս երկրանման՝ ՄերկուրիՎեներաԵրկիրՄարս, ապա չորս գազային հսկաներ՝ ՅուպիտերՍատուրնՈւրան և Նեպտուն։ Արեգակնային համակարգում կան նաև առնվազն 5 գաճաճ մոլորակներ՝ Պլուտոն (մինչև 2006 թվականը համարվում էր մոլորակ), ՄակեմակեՀոմեաԷրիս և Սերես։ Բացի Մերկուրիից և Վեներայից բոլոր մոլորակների շուրջ պտտվում է առնվազն մեկ արբանյակ։

Սկսած 1992 թվականից, երբ գիտնականները սկսեցին հայտնաբերել հարյուրավոր այլ մոլորակներ այլ աստղերի շուրջ, որոնք անվանվեցին էկզոմոլորակներ, ապացուցվեց, որ գոյություն ունեն ամբողջ գալակտիկայում և դրանցից շատերի առանձնահատկությունները նման են Արեգակնային համակարգի մոլորակների առանձնահատկություններին։ 2011 թվականի նոյեմբերի վերջի տվյալներով արդեն հայտնաբերվել է 695 էկզոմոլորակ, ինչպես գազային հսկաներ, այնպես էլ երկրային խմբի մոլորակներ։

Արեգակնային համակարգ


Արեգակնային համակարգի մոլորակները

Ժամանակակից «մոլորակ» եզրույթի սահմանման համաձայն, որը տրված է ՄԱՄ-ի կողմից, համակարգում կա 8 մոլորակ և 5 թզուկ մոլորակ։

Popular posts from this blog

Պար