Պար

20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան են գաղթում բազմաթիվ հայ ընտանիքներ, ովքեր իրենց հետ բերում են երգեր, պարեր և իրենց բնորոշ տարազներ։ Բնականաբար, տեղի է ունենում ազգային մշակույթի երկու տարբեր ճյուղերի խաչասերում, ինչի արդյունքում ձևավորվում է նոր՝ առավել հարստացած տարբերակը։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հայկական պարի կրթությունը պետությունը վերցնում է իր վրա։ Հիմնվում են պարային ստուդիաներ, որոնք և նպաստում են հետագայում ազգային պարից առանձնացվող ժողովրդական պարի ստեղծմանը[3]։

Ներկայումս հայկական ազգային պարը բաժանվում է երկու խմբի՝ ազգագրականի և ժողովրդականի։

Ժողովրդական պարը, ըստ էության, տարբերվում է ազգագրականից։ Այն ծնվել է խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարից և, ղեկավարվելով դասական և բալետային պարի ներկայացուցիչների կողմից, հեռացել իր ազգային ակունքներից[4]։

Ինչ վերաբերում է ազգագրականին, ապա վերջինիս հիմքում ընկած է ազգի ընդհանուր նկարագիրը տալու նպատակը։ Ազգագրություն բառը, ինքնին, բնութագրում է մի գիտություն, որն ուսումնասիրում է ժողովուրդների նյութական և հոգևոր մշակույթը, հետևաբար վերջինիս սովորույթները, տեղաշարժերը, ազգային առանձնահատկությունները և դրանց պատմամշակութային առնչությունները։

Ազգագրական պարը, միահյուսվելով տվյալ միջավայրի ծեսերի, տոնակատարությունների, հավատալիքների և պաշտամունքների հետ, ստեղծում է հայ ժողովրդի հոգեբանությունը և զգացմունքային աշխարհը նկարագրող մի մշակույթ, որը և հայ պարարվեստն է[3]։

Յարխուշտա պարող տղամարդիկ

Popular posts from this blog

Մոլորակներ